copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:15 27-05-2024

ԱԺ պատգամավորին բերման ենթարկող ոստիկանության ծառայողներից մեկի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ մայրաքաղաքի Հանրապետության փողոցում մայիսի 27-ին ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանների կողմից բերման ենթարկելու դեպքով։

Ավելի վաղ, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման