Ներքին 2 տարի առաջ - 11:10 27-05-2024

Խի՞ ես փակել, որ հիմա էլ բացես. սևբերետավորները հրում են խաղաղ ցուցարարներին

Այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ Բագրատ Սրբազանի կոչով փակել են Երևանի Մոսկովյան և Նալբանդյան փողոցները, կանգնելով հետիոտնային անցման հատվածում։ Ցուցարարները պահանջում էին ներկա կառավարության հրաժարականը։

Մի քանի րոպե անց ցուցարարներին են մոտեցել սևբերետավոր ոստիկանները, ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, հրելով դուրս բերել նրանց փողոցից։ Ոստիկաններից մեկը մի քանի անգամ հրել ու հարվածել է ցուցարարներից մեկին։

«Խի՞ ես փակել, որ հիմա էլ բացես»,- ասում էին սևբերետավորները խաղաղ ցուցարարներին։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով՝ այսօր առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ, բոլոր հատվածներում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Նշենք նաև, որ Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ցույցերի 226 մասնակցի, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման