Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:29 27-05-2024

Խուլիգա՞ն եք, արա՛. լարված իրավիճակ՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ. կան բերման ենթարկվածներ

Այսօր առավոտյան ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ Երևանի Աբովյան փողոցում, Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված քաղաքացիներին բռնի նստեցրել են ոստիկանության «Գազել» ավոտեմքնենաներն ու բերման ենթարկել։

Ոստիկանները բռնություն են կիրառել նաև ցուցարարների շարքերում գտնվող ԱԺ պատգամավորի և հոգևորականի նկատմամբ, նրանց ևս բռնի քաշքշել են, ձեռքերը ոլորել, խցկել ոստիկանության ավտոմեքնենաներն ու բերման ենթարկել։

«Խուլիգա՞ն եք, արա՛»,- ասել քաղաքացիներից մեկը։ Սակայն ոստիկանները շարունակել են իրենց բիրտ գործողությունները։

Սուրբ Աննա եկեղեցու մոտից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով՝ այսօր առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ, բոլոր հատվածներում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Նշենք նաև, որ Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել անհնազանդության ցույցերի 226 մասնակցի, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման