copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:48 27-05-2024

ՈՒԱԶ-ն ընկել Է Ձկնագետը. 4 անձ, այդ թվում՝ 2 և 4 տարեկան երեխաներ, տեղափոխվել են անվտանգ տարածք

Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ գյուղի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ձկնագետ գետը, գետում հայտնաբերվել է նաև արգելափակված ZIL մակնիշի ավտոմեքենա։

Ջրափրկարարները UAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Խ. Գ.-ին (ծնված 1990 թ.), ուղևորներ Մ․ Հ․-ին (ծնված 1999 թ.), Խ․ Ա․-ին (ծնված 2020 թ.), Խ․ Կ․-ին (ծնված 2022 թ.) և ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել անվտանգ տարածք։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման