Դետալ առ դետալ 2 տարի առաջ - 15:43 25-05-2024

Ժողովրդավարության բաստիոնի վարչապետը վախենում է անգամ սեփական աշխատասենյակում

Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ վայելում է Հայաստանի բնակչության անվերապահ վստահությունը, այնուամենայնիվ վերջին տարիներին նա մշտապես շրջում է թիկնապահների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Հոգեբանների համոզմամբ՝ այս վարքագիծը վկայում է կառավարության ղեկավարի ունեցած վախերի մասին։

Նախօրեին էլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին, որի նպատակը, ըստ քաղաքագետների, ուղերձ փոխանցելն էր, որ շարունակելու է Ադրբեջանին կատարվող զիջումները ու չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

Հայաստանի բնակչությանը դիմելուց առաջ Նիկոլ Փաշինյանը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է վերջինս պատրաստվում իր ուղերձին։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում համակարգիչների վրա երևում էին անվտանգության տեսախցիկների կադրերը։ Հավանաբար Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանն իրեն անվտագ չի զգում անգամ սեփական աշխատասենյակում և մշտապես աչքը պահում է տեսխցիկների կադրերի վրա, իսկ տեսանյութը նկարահանելուց առաջ մոռացել է անջատել համակարգիչը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում