copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:59 25-05-2024

Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան: Ոմանց դրամական խոստումներ են տվել, մյուսների վրա իրավապահներն են աշխատում։ Նախօրեի ուշ երեկոյան անհեթեթ վարույթ հարուցեցին, խուզարկեցին, ապա տնային կալանք սահմանեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ:

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում մասնակցել եւ ազատվել իշխանություններից:

Իշխանությունը մոտ չորս տասնյակ այդպիսի «ակտիվիստի» ցուցակ ունի, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում են․ ոմանց հետ իրավապահները զրույցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, մյուսների նկատմամբ շինծու քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն արցախցիները չեն պատրաստվում նահանջել, մեզ ասացին, որ արցախյան պաշտոնատար շրջանակներն այս անգամ ավելի համակարգված են աշխատում, հանրահավաքին մասնակցելու կազմակերպչական հարցերն էլ են լուծում` մարզերից Երեւան հասնելու։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր