copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 25-05-2024

Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա։ Ընդ որում` զանգել են երեկ առավոտյան, անսպասելի կանչել` առանց տեղեկացնելու նպատակի մասին: Ոմանք ենթադրում են, որ 6 տարի դեսպան աշխատած Կոպիրկինին հետ են կանչում Մոսկվա, բայց կարծիք կա նաեւ, որ կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց. «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները` ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել․․․ սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել», այլ Հայաստան պետությունը ոչնչացնելու: Իսկ երեկ նա հերթական հակառուսական դեմարշն արեց, հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է 2027-ին ընդունել ԱՊՀ խաղերը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրեց, որ 2027-ին Հայաստանում մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի մշակութային եւ մարզական խաղերն են լինելու, նաեւ՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը եւ Համահայկական խաղերը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր