copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:38 24-05-2024

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել է դպրոցը, սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունն է: Այլ կերպ ասած՝ դպրոցը սովորեցրել է ձեզ սովորել. պահպանեք այդ հատկությունն ամբողջ կյանքի ընթացքում»: Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանը հանրապետության մյուս դպրոցներից առանձնանում է, քանի որ ունի Մանկավարժական համալսարանի աջակցությունն ու առաջնորդությունը։ «Դուք ունեք էլ ավելի լավ պայմաններ՝ ձևավորելու այն կարևոր կարողունակությունները, գիտելիքն ու հմտությունները, որոնք էականորեն կպայմանավորեն ձեր հաջողությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է, որ օրեր առաջ միջազգային պատվիրակություն էր ուղեկցել հենակետային վարժարան, որոնք հիացած և տպավորված էին աշակերտների գիտելիքով և ուսուցիչների նվիրումով։ «Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության․ դա շատ կարևոր է կրթության կազմակերպման գործում»,- նշել է նախարարի տեղակալն ու շրջանավարտներին մաղթել կյանքի հաջորդ բարդ փուլերում հավատալ գիտելիքի ուժին, մշտապես ու անընդհատ կրթվել՝ մրցունակ լինելու և երկրի համար լավ քաղաքացի լինելու ձգտմամբ։

Վերջին զանգի առթիվ վարժարանցիներին շնորհավորել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

«Այն նախապատվությունները, որոնց ներքո շարունակելու եք ձեր մասնագիտական կողմնորոշումները, իրագործելու են մեր և ձեր իղձերը, ապագայի ձգտումները։ Դուք գեղեցիկ եք, բարի, գիտելիքահեն, տաղանդաշատ, ունեք սեփական և ինքնուրույն քննադատական մտածողություն․ այս ամենը թույլ է տալիս վստահ լինելու, որ ապագան հուսալի ձեռքերում է։ Իրագործեք մեր և ձեր երազանքները, որ երկուստեք վայելենք բերկրանքը»,- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Այս տարի Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն ավարտում է 7 հոսքի 133 սովորող:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ