Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:23 24-05-2024

Պանրի հոտի անվան տակ Մեգամոլի շուկայից առևտրականներին վտարել են

Արդեն մի քանի օր է փակ է Մեգամոլ առևտրի կենտրոնի առաջին հարկում գործող շուկան, որտեղ պանիր, գյուղմթերք, ձուկ, միրգ-բանջարեղեն և համեմունքներ էին վաճառվում։

Առևտրականների խոսքով՝ իրենց տարծաքից հանել են պատճառաբանելով, թե շուկայից պանրի հոտ է գալիս։ Նրանց 1 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար։

Նրանցից ոմանք տեղ են գտել ՊԱԼԱՍ առևտրի կենտրոնի հարակից շուկայում, մի մասը նախկին շուկայի փոքրիկ տարածք է տեղափոխվել, մի քանիսն էլ տարածք չունենալու պատճառով մնացել են առանց աշխատանքի։

Տեղահանված առևտրականներից մեկը, ով զբաղվում է մսի վաճառքով, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ շուկայի տնօրենությունը պանրի հոտի պատճառով շուկայից հանել է պանիր վաճառողներին, իսկ ինքը, հասկանալով, որ հերթը նաև իրենց է հասնելու, տարածք է գտել մոտակա շուկայում և տեղափոխվել։

«Ոչ մի այլ առաջարկ մեզ չի եղել։ Միայն ասացին, որ պանրի հոտը ուժեղ է, տեսա՝ պանիրը հանեց, ես էլ եկա այստեղ, տեղ վերցրեցի կանգնեցի։ Իր տարածքն էր հանեց մարդը»,- ասաց վաճառողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր