copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:38 24-05-2024

Բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում:

Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական նշանակությունը, ինչը երաշխավորում է համակարգի շարունակական կատարելագործումն ու ճկունությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, Դանիել Ազատյանը նշել է, որ Միության ստեղծման առաջնային նպատակներից է ինչպես Հայաստանում բանկերի շահերի անաչառ պաշտպանությունը, այնպես էլ Հանրապետության նախագահի կողմից մատնանշված բանկային համակարգում մրցակցային միջավայրի ապահովությունը:

Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է հայաստանյան բանկային համակարգում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պատրաստակամությունն է հայտնել նախագահի լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել երկրում բանկային ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները