copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:05 21-05-2024

Նորընծա գեներալ-լեյտենանտը 2016 թվականի մայիսին Փաշինյանի հետ Ճանկաթաղում խրամատ է փորել

«Արտաքին հետախուզությունը Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ ուղղված արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը:

Արտաքին հետախուզական գործունեությունն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության և կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն»։

Սա համառոտ մեջբերում է «Արտաքին հետախուզության մասին» օրենքից։ Համաձայնեք, որ այն ունի զգաստացուցիչ բովանդակություն և մտածել է տալիս, որ արտաքին սպառնալիքներից մեզ բոլորիս պաշտպանող, երկրի համար կենսական տեղեկություններ ստացող-մշակող այդ կառույցում աշխատում են միայն լրջագույն կենսագրության և հետախուզության ոլորտում մեծ ու ծանրակշիռ ստաժ ունեցող մարդիկ։

Այս «կարծրատիպը» կոտրեց Փաշինյանը՝ Ծառայության պետ նշանակելով Քրիստիննե Գրիգորյանին, որի կենսագրությունը որևէ առնչություն չունի իր ղեկավարած հիմնարկի հետ։

Փաշինյանը հիմա էլ շարունակում է կոտրտել բոլոր կարծրատիպերը․ այսօր նրա որոշմամբ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակվել Արման Բոշյանը։

Ծանոթանալով նորաթուխ հետախույզի կենսագրությանը՝ տեսնում ենք, որ նա ծնվել է Ռուսաստանում, միջնակարգ կրթություն ստացել Ուկրաինայում, այնուհետև միջին մասնագիտական կրթություն՝ Հայաստանում, ավարտելով Աբովյանի ուսումնարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։ Մի քանի տարի անց նա ստացել է նաև բարձրագույն ուսում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ավելի հայտնի «Պոլիտեխնիկ» անվամբ – հեղ․) «կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Աշխատել է «Հայփոստ»-ում փոստուղեկցորդ, ապա վեր բարձրացել փոստային ծառայության աստիճանակարգով, դարձել «Հայփոստ»-ի Բյուրեղավանի բաժանմունքի պետ։ Դրանից հետո եղել է «Գասպրինտ» ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ։

Ապա սկսվել է Բոշյանի գլխավոր՝ կուսակցական կարիերան․ նա էլ է եղել «ՔՊ»-ի հիմնադիրներից, հետո վարել կուսակցական հաշվապահությունը, իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո նշանակվել Սոցիալական ապահովության ծառայության պետ, պաշտոնավարելով, սակայն, կես տարի։

2019 թվականի հունվարի 9-ից գործազուրկ Արման Բոշյանը 2024 թվականի մայիսի 21-ին կուսակցապետ-վարչապետի որոշմամբ դարձել է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ, և ի պաշտոնե կստանա արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում այն դեպքում, երբ նրա զինվորական ամբողջ գործունեությունը կայանում է 2016 թվականի մայիսի կեսին «ՔՊ»-ի ջոկատով Մարտակերտի շրջանի խոր թիկունքային Ճանկաթաղ գյուղում մի քանի օր խրամատ փորելում։

Ահա այսպես, փաշինյանական Ջեյմս Բոնդի դերում հանդես է գալիս Արման Բոշյանը, որը պիտի թեթևացնի իր «M»-ի՝ Քրիստիննե Գրիգորյանի ծանր հետախուզական առօրյան։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր