copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 21:14 21-05-2024

«Փյունիկն» անչափ կարևոր խաղում վստահ հաղթանակ տարավ և կատարեց դեպի չեմպիոնություն գլխավոր քայլը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Նոային»։

«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած անչափ կարևոր հանդիպումն ավարտվեց փյունիկցիների վստահ հաղթանակով՝ 3։0։

Առաջին խաղակեսի վերջնամասում նշանակված 11-մետրանոցը հստակ է իրացրել Հովհաննես Հարությունյանը։ Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» առավելությունը կրկնապատկել է Յուսուֆ Օտուբանջոն, իսկ խաղավերջում Անտոն Բրատկովը դրել է վերջակետը՝ 3։0։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր գերազանցելով չեմպիոնության հիմնական մրցակցին։ Վերջին տուրում «Շիրակին» նվազագույնը չպարտվելու դեպքում «Փյունիկը» կհռչակվի Հայաստանի չեմպիոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում