copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 21-05-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլեի համալսարանի պատվիրակությանը

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը և ուսանողներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու Արևելյան և Հարավային Եվրոպայի բաժանմունքի տնօրեն պրոֆեսոր Մարտին Իլլերթի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան դոկտոր, պրոֆեսոր Դանիել Ցյուրանկան Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է կրթական ոլորտում խորացնելու համագործակցությունը ՀՀ ԲՈՒՀ-երի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի հետ։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ բարձրորեն գնահատելով կրթական ոլորտում նախանշվող ծրագրերն ու ձևավորվող գործակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր աստվածաբանական համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես նպաստում է փոխճանաչողությանը և միջեկեղեցական կապերի առավել սերտացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Գերմանիայի հայոց թեմի և Գերմանիայում գործող տարբեր քրիստոնեական հարանվանությունների միջև առկա ջերմ փոխգործակցության առիթով:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու գործադրած ջանքերին և Մայր Աթոռի կրթական հաստատությունների գործունեությանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը