copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:07 20-05-2024

Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են մայիսի 19-ի վթարի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

«Մարդիկ հրապարակ են եկել ընտանիքներով՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ։ Ներկաներից շատերը ձեռքերում պահել են ավիավթարի զոհերի դիմանկարներով պաստառներ»,-ասվում է թղթակցի հրապարակած տեքստում և ընդգծվում, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ իսկապես տխուր են և չեն թաքցնում արցունքները:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը մինչև ընտրությունների անցկացումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը