Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 20-05-2024

Կամուրջը փլուզվում է. վերանորոգման մասին խոսք անգամ չկա

Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամուրջը շուրջ մեկ ամիս և ավելի մնում է քանդված վիճակում։

Oragir.News-ը շրջեց կամրջի տարածքով և ֆիքսեց, որ այժմ անգամ կառուցման աշխատանքներ չեն իրականացվում։ Կառավարությունը անբացատրելի անգործություն է ցուցաբերում։ Կիսատ թողնված շինարարական աշխատանքները հավելյալ անհարմարություններ են ստեղծել քաղաքացիների համար։

Իսկ տեղի բնակիչները դժգոհում են՝ Աերացիա հասնելու, կամ այնտեղից այլ տեղ տեղափոխվելու համար ստիպված են երկու և ավելի կանգառ ոտքով քայլել, քանի որ կամուրջը հանդիսանում է փակ ճանապարհ ավտոմեքենաների ու այնտեղով անցնող հասարակական տրանսպորտի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամուրջը ճողվածք է ստացել, կամրջի հետիոտնային հատվածի մոտ 10 մետր երկարությամբ հատված փլուզվել է: Այն ամեն վայրկյան կարող է լրիվ փլուզվել ու աղետալի հետևանքներ թողնել:

Նշենք, որ ապրիլի 6-ից մինչ օրս այս ճանապարհը երկկողմանի փակ է։

Նշենք նաև, որ իշխանություններն ամեն ընտրություններից առաջ խոստանում են նորոգել Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամուրջը, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ