copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:19 20-05-2024

Երևանում քաղաքացին ոստիկանությանն ահազանգել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծել. shamshyan.com 

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սունդուկյան փողոցի 25 հասցեում երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա:

Րոպեներ անց կրկին անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ նշված հասցեում անհայտ անձինք ծեծի են ենթարկում քաղաքացուն և մեղադրում թմրանյութեր տարածելու մեջ:

Արդեն տեղում Երևանի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 20։45-ի սահմաններում աշխատանքի բերումով գտնվել է Սունդուկյան փողոցի 25 հասցեի ավտոտնակների մոտ, որտեղ ինքն իրեն լուսանկարել է և մոտեցել նույն շենքի շքամուտքին, որտեղ իրեն են մոտեցել երկու անհայտ անձինք քաշքշել իրեն, գցել գետնին, որի ժամանակ ձեռքից վայր են ընկել փաստաթղթերը և դրամապանակը, ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն`պատճառելով ֆիզիկական ցավ և պահանջել, որ ցույց տա իր հեռախոսի լուսանկարները, որից հետո, երբ զանգահարել է ոստիկանություն նշված անձինք հեռացել են, իսկ նրանց հեռանալուց հետո փնտրել է, սակայն դրամապանակը չի գտել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Արման Ա․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես վաճառքի մասնագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի