copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:17 18-05-2024

Պենտագոնը հայտարարել է Ramstein ձևաչափով նոր հանդիպման մասին

ԱՄՆ-ը երկուշաբթի՝ մայիսի 20-ին, Ռամշտայնի ձևաչափով ևս մեկ հանդիպում կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը՝ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի գլխավորությամբ, կհանդիպեն վիրտուալ ռեժիմով։ Մոտ 50 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Ուկրաինայի դաշնակիցների հիմնադրած խմբի հանդիպմանը, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

«Երկրները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմը և կշարունակեն միջազգային հանրության սերտ համագործակցությունը՝ Ուկրաինայի ժողովրդին իրենց ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրելու համար», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, Rammstein ձևաչափով դաշնակիցները պարտավորվել են Ուկրաինային 95 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն տրամադրել։, ասել է Օսթինը խմբի նախորդ հանդիպման ժամանակ։ Նման օգնության տրամադրումն արագացնելու համար Կոնտակտային խումբը ստեղծեց ութ կոալիցիա, որոնք պատասխանատու էին որոշակի տեսակի զենքերի մատակարարման կազմակերպման համար: Մասնավորապես, գործում են օդանավերի և անօդաչու թռչող սարքերի կոալիցիաներ, հակաօդային պաշտպանության, հրետանու, զինամթերքի, տանկերի, նավերի և ականազերծման համակարգեր ապահովելու կոալիցիաներ։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը