copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:57 17-05-2024

Արթիկում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ):

Կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:

Մասնավորապես՝

-արտադրամասի հատակը հարթ չի եղել, որոշ հատվածներում առկա են եղել փոսեր, ինչը նշանակում է, որ հատակը հնարավոր չէ հեշտորեն լվանալ և ախտահանել

-առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, ինչը չի բացառում մասնիկների թափվելու հնարավորությունը,

-պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, դրանք պատշաճորեն չեն լվացվել և ախտահանվել:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ