Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:02 16-05-2024

Կառավարությունը որոշել է ինստիտուտի հինգ մասնաշենքերի մեջտեղում 16-հարկանի շենք կառուցել

Oragir.News-ը զրուցեց Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտի գիտության գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ ինստիտուտի հետ կապված բոլոր ապօրինի խնդիրները սկսվել են դեռ 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն:

Շենքի շինարարական աշխատանքների շինթույլտվությունը տրվել է 2023 թվականին։ Մինչև մեկ ամիս առաջ ինստիտուտի հինգ մասնաշենքի անմիջապես կենտրոնում՝ 20 մետր այն կողմ, կատարվում էր շինարարական բուռն աշխատանքներ, ինչն է պատճառ է հանդիսացել ինստիտուտի բնականոն աշխատանքների խափանման։

«Հինգ մասնաշենքի մեջտեղում ուզում են 16-հարկանի շենք բարձրանալ, պատկերացնո՞ւմ եք»։

Ռոբերտ Հակոբյանը նաև նշեց, որ ըստ սեյսմիկ չափումների՝ շինարարական աշխատանքների հետևանքով Կենտրոնի մասնաշենքերը գտնվում են անընդհատ 4-5 բալանոց երկրաշարժի պայմաններում, որի արդյունքում Կենտրոնի մասնաշենքերի ամրությունը, սարքերի աշխատանքի անվտանգությունը և հուսալիությունը խաթարվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում