copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:20 12-05-2021

Իսրայելը Գազայում 13-հարկանի բնակելի շենք է ոչնչացրել

Գազա քաղաքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել է 13-հարկանի բնակելի շենք։ Այս մասին հայտնում են ականատեսները, և այդ տեղեկությունը նաև հաստատում է The Times of Israel-ը։

Որոշ տվյալների համաձայն՝ հարված հասցնելուց առաջ զինվորականները բարձրախոսներով զգուշացրել են տեղի բնակիչներին, որ նրանք լքեն շենքը: Այնուհետև տանիքի վրա փոքր հզորության հրթիռ է արձակվել որպես նախազգուշացում, որից հետո շենքին հարվածել է արկով, ինչի պատճառով այն ամբողջությամբ փլուզվել է:

Հնարավոր զոհերի և տուժածների մասին տվյալներ առայժմ չկան: Դեռևս տվյալ օբյեկտին հարված հասցնելու պատճառների մասին իսրայելցի զինվորականների մեկնաբանությունները չեն ստացվել:
<iframe width="1048" height="573" src="https://www.youtube.com/embed/oTjP6Wo4AEw" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում