copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:57 15-05-2024

ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։ Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային և տարածքային պայմանների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական ու սարքավորումների հագեցվածության առումով, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության արդյունավետ իրականացում և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների համար ձեռնտու լոգիստիկ լուծումների ընտրության հնարավորություն։

Էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումը, որը հնարավորություն կստեղծի իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհան» սկզբունքով։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնել մեկ վայրում, արդյունքում էապես կրճատելով ապրանքների ժամանման պահից մինչև բացթողումը ծախսվող ժամանակահատվածը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների գործարքային ծախսերը: Միաժամանակ, հաշվի առնելով նորագույն թվային լուծումների ներդրումը, նվազագույնի կհասցվի նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ