copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:26 14-05-2024

Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը

Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը: Էլեկտրոնային քարտեզն էապես կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։

Նախկինում քաղաքային տնտեսության մեջ ներառվում էին տարբեր գործիքներ՝ այդ թվում google և yandex: Այսօր հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները՝ անգամ օդի աղտոտվածության ցուցիչները:

Սիթի Սվինս կամ քաղաքի էլեկտրոնայի կրկնօրինակ. սա Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է: Դրանից արված լուսանկարները թույլ են տալիս տեսնել քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում, նաև տվյալների համադրմամբ ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը։

Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:

Իրական ժամանակում հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները։

Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS-ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում: Շարունակելով թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ քաղաքապետարանի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող