copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:09 14-05-2024

Թալանել են Բերքառատ գյուղի զինղեկի բնակարանը․ հափշտակել են թղթադրամներ և մետաղադրամներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Հրանտ Հ․-ն և հայտնել, որ իր բնակարանի դուռը բացելու միջոցով գողացել են ոսկեղեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։10-ից մինչև ժամը 12։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, հարմարեցված բանալիով բացելով Հրանտ Հ․-ի բնակարանի մուտքի դուռը, մուտք է գործել բնակարան, խառնել տան իրերը և հյուրասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակի միջից գողացել է գումար, իսկ նույն պահարանի մեջ դրված երկու պահոցների միջից գողացել է թղթադրամներ և մետաղադրամներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հրանտ Հ․-ն աշխատում է Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող