copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 14-05-2024

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում․ Փաշինյան

Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։

Հայտարարել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

Նա ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:

«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ:

Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին