copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:43 14-05-2024

Իշխանական նավը երերում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։

Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը