copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:38 13-05-2024

Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Կանադացի հրշեջները պայքար են մղում Բրիտանական Կոլումբիա և Ալբերտա նահանգներում շարունակվող հրդեհների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կանադական ԶԼՄ-ները:

Հանգստյան օրերին Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևելքում հազարավոր տեղացիների կարգադրել են լքել իրենց տները:

Փարքեր Լեյքի շրջանում բռնկումների տարածքը մի քանի օրվա ընթացքում ավելացել է երեք անգամ և հասել 5 հազար հեկտարի: Բացի այդ, Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների ավելի քան 100 օջախ է գրանցվել:

Տեղումների բացակայությունը և ուժեղ քամին նպաստում են կրակի արագ տարածմանը, նշում են տեղի օդերևութաբանական ծառայությունները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում