copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 11-05-2024

Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին

Մայիսի 7-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին։

«Նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Հայաստանի դեսպանի և Իսլանդիայի նախագահի առանձնազրույցը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Իսլանդիա կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը հյուրընկալվեց նաև Ալթինգում և գրառում կատարեց պաշտոնական հյուրերի մատյանում։ Խոսնակ Բիրգիր Արմանսսոնի հետ կայացած բովանդակալից քննարկման ընթացքում կարևորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու հայ-իսլանդական երկխոսության խթանումը։

Դեսպան Աղաջանյանը մի շարք հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը՝ հանուն միջազգային իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու տարծաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ