copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 11-05-2024

Ինչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․


Բագրատ սրբազանի եւ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը նախօրեին մի քանի րոպե է տեւել։ Հիշեցնենք․ մայիսի 9-ի հանրահավաքին, երբ սրբազանի դրած վերջնաժամկետից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, սրբազանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ քայլին` ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ուստի գնում են խորհրդակցելու Yerevan Place հյուրանոցում:

Ընդդիմադիր պատգամավորները նրան ասել են, որ պատրաստ են դրան, եւ բացատրել են օրենսդրական կարգը՝ 36 ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ պետք է առաջարկվի, որտեղ նշվի նոր վարչապետի թեկնածուի անունը: Սրբազանը լակոնիկ արձագանքել է․ «Եղավ», բայց չի ակնարկել՝ կա՞ նման թեկնածու, թե ոչ, եւ ովքեր պետք է որոշեն թեկնածուին։ Իմպիչմենտի մասին սրբազանի հայտարարությունը, ի դեպ, անակնկալի է բերել ընդդիմադիրներին, որոնց հետ, ինչպես ավելի վաղ գրել ենք, նա չի քննարկում անելիքները։

Ի դեպ, միայն նախագիծն ԱԺ մտցնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, սակայն 2 խմբակցություններն ունեն ընդամենը 35 ձայն, ինչը նշանակում է, որ այս փուլում պետք է համոզեն Իշխան Զաքարյանին` միանալ իրենց, իսկ բուն քվեարկության ժամանակ արդեն 54 քվե է հարկավոր, այսինքն` եւս 19 ձայն:



Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան