copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:24 10-05-2024

Փաշինյանահաճո մտքեր արտահայտող Սամվել Բաբայանը հիմա էլ քննադատում է Փաշինյանին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարճ հարցազրույց է տվել, անդրադարձել վերջին շաբաթների ընթացքում Հանրապետությունում ծավալվող դիմադրության շարժմանը, քննադատել գործող իշխանությունների քաղաքական կուրսը։

Այս առիթով արժե, թեկուզ ընդհանուր գծերով, հիշել Բաբայանի նախկին դիրքորոշման հետ կապված մի քանի դրվագ։

Սամվել Բաբայանը բազմիցս արտահայտել է փաշինյանահաճո մտքեր ու արտահայտություններ։ Դրանցով լի է համացանցը, կան ինչպես տեսագրված, այնպես էլ տեքստային հարցազրույցներ։

Բաբայանն այն գործիչներից էր, որ 2018 թվականին ողջունելով Փաշինյանի իշխանություն ստանալը, միաժամանակ պախարակում էր «նախկիններին», խոսում նրանց «թալանի» մասին, տալիս որակումներ։
Սամվել Բաբայանը, որպես «արտախորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչ, պարբերաբար հանդիպումներ էր ունենում Փաշինյանի հետ, այդ քննարկումներում հաստատաբար արտահայտելով կարծիքներ՝ հետագայում դրանք հանրայնացնում մամուլում։

Բաբայանն այն զինվորականներից էր, որ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքների մեջ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը չէր տեսնում, հակառակը՝ ամեն կերպ ապացուցում էր, որ վարչապետի աթոռը զբաղեցրած «միամիտ» անձին խաբել են զինվորականները։ Բաբայանը նաև դատապարտեց Գլխավոր շտաբի մի խումբ գեներալների և բարձրաստիճան զինվորականների հակափաշինյանական ելույթները։

Այսօր, ինչպես նշեցինք, Սամվել Բաբայանը քննադատել է Փաշինյանի իշխանությունը։ Նա, ի մասնավորի, հայտարարել է, որ ինքը «վաղուց էր ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»։ Եվ հիմնավորել է իր հայտարարությունը նրանով, որ Փաշինյանը «գլոբալ» քայլեր չի անում Հայաստանի անվտանգությունը և տնտեսական վիճակը բարելավելու համար, այլ գյուղեր է տալիս՝ սպասարկելով առավելագույնը հատվածական շահեր։

Սամվել Բաբայանը միանշանակ ճիշտ է, բայց ամբողջական չի խոսել․ Փաշինյանը ոչ թե հայ ժողովրդի ինչ-որ հատվածի շահեր է սպասարկում, այլ առավելագույնը՝ իր անձնական շահերը։ Սա հասկանալու համար հայ ժողովուրդը երկարուձիգ, աղետներով ու ողբերգություններով լի 6 տարի ուներ։

Ողջունելի է Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած պայքարին։ Հուսանք, որ սա միաիյն պայմանավորված չէ իշխող խմբի կրախով, և արցախյան պայքարի հաղթական հաջողություններում աներկբա ավանդ ունեցող այս գործիչն իր մասը կբերի ժողովրդի արդար ընդվզմանը՝ որպես Հայրենիքի համար մտածող մարդ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր