copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 10-05-2024

Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է ․

«Սիրելի՛ ուսանողներ,

Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Կարճ տևողության պայմաններում (օրինակ՝ մեկ շաբաթ) այն որևէ կերպ չի կարող ուսանողի համար առաջացնել բացասական հետևանքներ։

Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց նկատմամբ դասադուլ կամ անհնազանդության այլ խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով կփորձեն կիրառել պատժամիջոցներ։

Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ բուհի վարչակազմի ու դասախոսների կողմից դասադուլին մասնակցող ուսանողներին սպառնալը կամ դասադուլը չիրականացնել կամ այն դադարեցնել ստիպելը իրավաչափ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս նման դեպքերում կատարել ձայնագրություն» ։

Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում