copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:46 09-05-2024

«Արմենիա» ռեստորանի բակում ծեծկռտուք է եղել. կան բերման ենթարկվածներ. shamshyan.com

Ապրիլի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ օպերատիվ խումբ է անհրաժեշտ:

Նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում ծառայություն կատարելիս նույն տարածքում գործող «Արմենիա» ռեստորանային համալիրի բակում պարեկային ծառայողները նկատել են վիճաբանող անձանց և վեճի հանգամանքները պարզելու նպատակով նրանցից երկուսին տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Արդեն ոստիկանության բաժնում պարզվել է, որ նրանք հանդիսանում են եղբայրներ, Արարատի մարզի բանկիչներ, 44-ամյա Հովհաննես Գ․-ն և 51-ամյա Գեղամ Գ․-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 25-ին ժամը 23։55-ի սահմաններում «Արմենիա» ռեստորանի բակում Հովհաննես Գ․-ն իր կրտսեր եղբայր, 33-ամյա Դավիթ Գ․-ն և վերջիններիս ազգական 28-ամյա Հովհաննես Մ․-ն երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հովհաննես Մ.-ն և Հովհաննես Գ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Հովհաննես Գ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեր Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել