copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 01:02 09-05-2024

«Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ հաղթանակով՝ 2։1։ Հանդիպման հաշիվը բացվել է 68-րդ րոպեին․ ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Ալֆոնսո Դևիսը։

«Արքայական» ակումբը խաղավերջում բեկեց խաղի ընթացքը․ 88-րդ և ավելացված առաջին րոպեներին գոլի հեղինակ դառնալով՝ Խոսելուն դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Դիմակայության ընդհանուր 4։3 հաշվով հաղթանակի շնորհիվ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը դուրս է գալիս ՉԼ-ի եզրափակիչ։

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում կմրցեն Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞