Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:35 08-05-2024

Ալիևն ով եղավ, որ ՀՀ վարչապետին կանչի իր մոտ. հարցում

Ադրբեջանցի խորհրդարանականներն մայիսի 7-ի նիստում առաջարկել են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Oragir.News-ը հարց է ուղղել է քաղաքացիներին․ «Ադրբեջանի ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կանչում է Բաքու, ի՞նչ եք կարծում՝ նա կգնա՞»։

Հարցվածների մի մասը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը պիտի չգնա Բաքու։ Մի քանի քաղաքացիներ կասկած հայտնեցին, որ հնարավոր է՝ գնա։

«Ինձ թվում է՝ կգնա»,-ասաց մի քաղաքացի։

«Ամենահիմար մարդը կլինի, եթե գնա»,-ասաց մի կին։

«Իհարկե, ո՛չ։ Ալիևն ո՞վ եղավ, որ ՀՀ վարչապետին կանչի իր մոտ»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

«Որ բռնեն, սպանե՞ն»,- զարմացավ տարեց մի տղամարդ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի մայիսի 7-ի լիագումար նիստում Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը առաջարկել է Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞