Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:30 08-05-2024

Ով հող է ծախում, նա ամենաբարձր աշխատավարձն է ստանում. հարցում

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, նշելով նաև, թե որ ովքեր են ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձը ստանում։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ո՞վ է Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը ստանում»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ «Չգիտեմ։ Ես ցածր եմ ստանում»,-ասաց մի կին։ «Իշխանությունը, բնականաբար», համոզված նշեց մի քաղաքացի։ «Պատկերացում չունեմ։ Երևի՝ շատ հանցավոր մարդ»,- ասաց մեկ ուրիշը։ «Էն, ով ոչինչ չի անում, էն ով հող է ծախում, այդտեղ ամենաբարձր աշխատավարձն են ստանում պարգևավճարներն էլ հետը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ Մի մասի կարծիքով՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում են նախարարները։ Մի քաղաքացի ցանկություն հայտնեց, որ ամենաբարձր աշխատավարձ ստանան զինվորականները։ «Երևի՝ ՏՏ ոլորտի աշխատողները»,- ենթադրեց հարցվածներից մեկը։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ փետրվարին ամենաբարձրը վարձատրվել են ՏՏ ոլորտի աշխատողները՝ ամսական 1 մլն 107 հազար 639 դրամ։ Դրան հաջորդում է ֆինանսական և ապահովագրական ոլորտը՝ 854 հազար 390 դրամ, երրորդ տեղում՝ հանքարդյունաբերության ոլորտն է՝ 471 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մարտ ամսին, սակայն պատկերը փոխվել է։ ֆինանսական և ապահովագրական ոլորտը շեշտակի դուրս է եկել առաջատար՝ 1միլիոն 797 հազար 899 դրամ միջին աշխատավարձով, հետ թողնելով ՏՏ ոլորտին, որտեղ միջին ամսական աշխատավարձը մարտին կազմել է 1միլիոն 69 հազար 908 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին