copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:40 05-05-2024

Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան

Մայր աթոռն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին։ Այս մասին Սրբազանը հայտարարեց հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։

«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,– ասաց նա։

Դիմելով ժողովրդին` Սրբազանն ասաց, որ պետք է բոլորը ոտքի ելնեն:

«Այս խարանը մեր վրայից պետք է ամբողջությամբ հեռացնենք: Մարդու հետ մի կապեք ոչ մի բան: Այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է, ճշմարտության հաղթանակի մասին է»,- նշեց Բագրատ Սրբազանը:

Երեկ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով շարժվեցին դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում