copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 02-05-2024

Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն

Գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել: Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի և… այ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա: Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտեի, թե ինչ էր պետք անել:

Հանկարծ ինչ-որ մեկն ասաց, որ ներքևում՝ Վազգենյան դպրանոցում մի հոգևորական կա, բայց նա էլ հիվանդ է: Որոշեցի, այնուամենայնիվ, գնալ նրան տեսնելու: Մտա իր կացարանը: Իսկապես պառկած էր: Ասացին՝ ամբողջ մարմնում ցավեր կան, շարժվել ընդհանրապես չի կարողանում: Ներողություն խնդրեցի, արդեն դուրս էի գալիս, հիվանդն ինձ ձայն տվեց: Մոտեցա: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա: Բացատրեցի կացությունը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթե կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողությունը կանեմ»:

Ընկերս՝ Վահրամը, հրաշալի վարորդ է: Ասաց. «Ես իմ Նիվայով կբարձրացնեմ մինչև կղզու գագաթը»: Եվ իսկապես, բարձրացրեց: Մկրտությունը կայացավ: Ողջ ընթացքում նայում էի, թե ինչպես էր Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել: Նայում էի ու ինձ անսահման մեղավոր էի զգում:

Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ: Ընդամենը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…»։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին