copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:09 02-05-2024

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 2-ին, ժամը 01:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 15 քմ)՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի փակ հատվածը և բացել ոռոգման առվի ու ճանապարհամերձ սելավատարի խցանումը։

Ճանապարհը մաքրվել է ջրաբերուկներից և երկկողմանի երթևեկելի է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող