Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:20 01-05-2024

Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Նիկոլ Փաշինյան

«Մենք մեր բանակի և մեր զինվորի հանդեպ անարդար ենք վարվում, որովհետև ինչքան բեռ կա, դնում ենք մեր զինվորի վրա»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց, որ զինվորը և բանակը անվտանգության ապահովման վերջին գործոնն են։

«Մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնենք, և այդ զինվորին տանենք, տեսնենք՝ որտեղ ծանոթ ունենք, ազատենք զինվորին, ով ոնց կարողանա, չգնա բանակ։ Ու խեղճ ու կրակ զինվորը, որին տարել ենք բանակ, կանգնացրել ենք սահմանի վրա, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ հետը, դնենք էդ զինվորի վրա։ Զինվորի նկատմամաբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք։ Եվ ընդհանրապես, զինվորն ի՞նչ գործ ունի սահմանի վրա»,-ասաց նա։

Վարչապետը շեշտեց նաև, որ մեր բանակի մեծագույն պրոբլեմներից մեկը այն է, որ զինվորը իր ծառայության մեծագույն մասն անցկացնում է խրամատի մեջ։

«Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում և պետք է լինի մոբիլ, որ երբ որ անվտանգության խնդիր լինի, գնա, էդ խնդիրը լուծի և վերադառնա զորամաս»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ