copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:36 30-04-2024

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ հայ-արգենտինական հարաբերություններն առանձնահատուկ են մեզ համար: Դրանք իսկապես բարեկամական են: Վերջին տարիներին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, մենք զգացել ենք Ձեր երկրի աջակցությունը: Մենք, իրոք, կարիք ունեինք անկողմնակալ մոտեցման և Արգենտինայի դիրքորոշումն ու մոտեցումը հենց այդպիսին էր:

Վստահ եմ, որ Ձեր նշանակումը միանշանակ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել:

Կարծում եմ, որ ես կարող եմ լինել կարևոր օղակ, որը կհաստատի Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի խորացումը: Մեր երկրների ժողովուրդների միջև կան բազմաթիվ պատմական ընդհանրություններ: Արգենտինայի Հանրապետությունում կա բավական մեծ հայկական համայնք, և կարող եմ ասել, որ համայնքն իր ուրույն դերն է կատարել Արգենտինայի Հանրապետության առաջընթաց գրանցելու գործում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա բարեկամական և սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և իրականացնելու կարևորությանը: Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման աշխատանքներին: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները բանակցային ուղիով և բարիդրացիության սկզբունքների հիման վրա հաղթահարելու կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան