copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:49 30-04-2024

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ

Երկկողմ համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի․

պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ արքայազնի նախագահությամբ գործող Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի (AGFUND) ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։

Արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ AGFUND-ը համագործակցում է միջազգային, տարածաշրջանային և կառավարական ավելի քան 450 կազմակերպության հետ և շուրջ 133 երկրում աջակցում զարգացման տարբեր ծրագրերի:

Հանդիպման ավարտին Ալ Սաուդն ընդունել է նախարար Մկրտչյանի հրավերը՝ Հայաստան այցելելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին