copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:27 30-04-2024

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ,

տեղեկացնում եմ, որ այսօր Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ:

Կողմերի համատեղ որոշմամբ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանը ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը