copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:11 25-12-2023

«5-րդ շարասյան» մասին լրտեսության հոդվածով ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պապիկյանի խոստացած անակնկալն ինձ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ ամբիոնից հրապարակային խոստացավ դեկտեմբերի 24-ին ինձ անակնկալ մատուցել։ Չգիտեմ ինչ էր պատրաստվում անել հենց այդ օրը, սակայն դեկտեմբերի 22-ին ՊՆ-ից ստացած հարցմանս պատասխանը պակաս զարմացական չէ:

Դեռ դեկտեմբերի 4-ին նրան ուղղված գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, որ «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։ Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել է քսան օր, իսկ արդյունքում ստացել եմ 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»: Քսան օր լռել, որ վերջում հայտարարել, թե շեֆն ամեն դեպքում ճիշտ է, առավել քան տարօրինակ է։

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Նիկոլ Փաշինյանի բացատրած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ։

Պաշտպանության նախարարությունը դժվարին կացության մեջ է՝ փաշինյանական անպատասխանատու հայտարարությանը ստիպված էր կոնկրետ, փաստերով, ձեւակերպումներով պատասխան տալ, որը բնականաբար չի կարողացել։ Սակայն խոսք կա՝ խոսքը տղամարդու շուրթերից է ելնում։ Հետեւաբար, անպատասխանատու խոսքի համար նաեւ պատասխան են տալիս։ Ամեն դեպքում այսօր կրկնակի հարցում եմ ուղարկելու Պապիկյանին ու ակնկալելու եմ ստանալ բոլոր 6 հարցի թվագրված, կոնկրետ պատասխաններ, ինչպես և պահանջում է ՀՀ օրենսդրությունը:

Կողմնորոշվեք, պարոնա՛յք, քանի որ փաշինյանական անպատասխանատու հայտարարություններով մեր երկրի ազգային անտանգությունը, Զինված ուժերն են, որ վտանգի տակ են հայտնվում, հեղինակազրկվում։

Բոլոր գրությունները կցվում են»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից