Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 30-04-2024

Ծեծել են ու ճնշե՞լ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ պայմանագրային զինծառայողները միանում են իրենց պայքարին՝ մոտ 20 հոգի։ Հայտնվեցին տեսանյութեր, մարդիկ ոգեւորվեցին։ Բանակի միանալը կարող էր դետոնատորի դեր խաղալ` ինչպես 2018-ին խաղաղապահների գնդի միանալը, եւ այդ վտանգն անմիջապես զգաց իշխանությունը։

Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»: Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել: Մ

եզ տեղեկություններ են հասել, որ զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել: Այդ մասին հարցրինք Տավուշի պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ «Չեմ կարա ասեմ, ամեն ինչ հնարավոր է... բայց պայմանագրայիններին ես՝ ինքս եմ հետ տվել, ասել եմ, որ ձեր արած քայլը հիմա սխալ ա, ծառայության մեջ եք, հետ գնացեք, իրենք բռնություններից հետո եկել էին՝ իրենց աջակցությունը հայտնեին տավուշցիներին, ես ասել եմ` գնացեք, պետք չի ձեր աջակցությունը, գնացեք, ձեր ծառայությունն արեք։ Գիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ ճանաչում, ընդամենը մեկ-երկու հոգու՝ նախկին հրամանատար եղած ժամանակ: Ինքնաբուխ են եկել»։


Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ