Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:53 29-04-2024

Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում

Քաղաքացու օրվա առիթով հղված վարչապետի ուղերձի կարևոր շեշտադրումը չի ընդունվել հանրության կողմից։ Ենթադրելի է, որ մարդիկ կա՛մ չեն հետևում վարչապետի ուղերձներին, կա՛մ նրա խոսքը դարձել է խորթ ու անհասկանալի։

Oragir.News-ը հարց է ուղղել երևանցիներին․ «Դուք ձեզ օծված քաղաքացի զգո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասն իրեն օծված չի համարում։ Մի մասը չհասկացավ հարցը՝ կարծելով, թե հարցը վերաբերում է քրիստոնյա օծմանը հետ։

«Էդ օրը մեր սև օրեր սկսվել են։ Մինչև էդ մենք կարգին ապրել ենք։ Մեր երջանկությունը գողացվել է»,- ասաց մի քաղաքացի։

«Ի՞նչ է նշանակում օծված քաղաքացի, անհասկանալի բան է»,- արձագանքեց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առթիվ ուղերձում ասել էր. «Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:

Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, եւ քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը եւ արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ