Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:49 29-04-2024

«Ակադեմիական ծաղկունք» խոստանալով՝ կազմաքանդելու է բուհական համակարգը․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակադեմիական քաղաքի» (իրականում գետտոյի) թեման ուսումնասիրելով՝ գալիս եմ եզրակացության, որ սա ի սկզբանե չլինող պրոյեկտ է ու նիկոլանք էլ են դա շատ լավ հասկանում։

Իրենք նպատակ չունեն որևէ նոր բան կառուցելու։ Հերթական կուտն է եղած համակարգերը քանդելու համար։
Ու սա տիպիկ նիկոլական գործելաոճն է։

Դեմոկրատիա խոստանալով՝ քանդեց թեկուզ կիսատ-պռատ, բայց իշխանություններին որոշակիորեն զսպող համակարգը և կառուցեց նորմալ բռնապետություն։

Բանակցային սեղանի շուրջ Արցախին ավելի մեծ ինքնուրույնություն խոստանալով՝ ջնջեց Արցախը։

Խաղաղություն խոստանալով՝ ավիրեց ու շարունակում է ավիրել Հայաստանի անվտանգային համակարգը։

Նույն կերպ էլ «ակադեմիական ծաղկունք» խոստանալով՝ կազմաքանդելու է բուհական համակարգը թե՛ պետական, թե՛ մասնավոր։

Հիշեցնեմ, որ 1915 թվականին էլ Օսմանյան կայսրությունում ցեղասպանվող հայերին նախ խոստանում էին «ռազմաճակատից հեռու ապահով տեղ տանել»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի