copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:21 28-04-2024

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Լիբանան՝ Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կիրակի Լիբանան կատարելիք այցի ժամանակ մտադիր է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հետագա էսկալացիան և հնարավոր պատերազմը կանխելու առաջարկներ ներկայացնել, քանի որ Փարիզը փորձում է վերջնական տեսքի բերել ճանապարհային քարտեզը, որը երկու կողմերը կարող են ընդունել լարվածությունը թուլացնելու համար։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Նպատակը տարածաշրջանային հակամարտությունը կանխելն է և Իսրայելի ու Լիբանանի սահմանին իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակի տեղակալ Քրիստոֆ Լեմուանը։

Ֆրանսիան պատմական կապեր ունի Լիբանանի հետ, և Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել նախաձեռնությամբ, որի համաձայն «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանումը պետք է 10 կմ-ով նահանջի Իսրայելի սահմանից, իսկ Իսրայելը դադարեցնի հարձակումները հարավային Լիբանանի վրա:

Ֆրանսիայի առաջարկը, որը քննարկվել է գործընկերների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ, տեղից չի շարժվել, սակայն Փարիզը ցանկանում է պահպանել բանակցությունների դինամիկան և լիբանանցի պաշտոնյաների համար ընդգծել, որ հարավային Լիբանանում ռազմական գործողություն իրականացնելու Իսրայելի սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն, շեշտում է լրատվամիջոցը։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին և լիբանանյան բանակի ղեկավար Ժոզեֆ Աունն այս ամսվա սկզբին հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և քննարկել ֆրանսիական առաջարկը:

Մարտին Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատանն ուղարկված նամակում Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բեյրութը կարծում է, որ ֆրանսիական նախաձեռնությունը կարևոր քայլ կլինի Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար:

Տեղական լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարությունն այս առաջարկի վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացրել է ֆրանսիացիներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ