copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:38 28-04-2024

Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնական հատվածին․ Al Jazeera

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածին։ Այս մասին հայտնել է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

«Մեր գործընկերները հայտնում են Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Էզ-Զավաիդա և Ալ-Մուրաքա բնակավայրերի վրա իսրայելական ավիահարվածների վերսկսման մասին»,- նշում է հեռուստաալիքը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված աջակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց հարվածներ հասցնել Լիբանանի և Սիրիայի որոշ շրջաններին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը