copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:52 26-04-2024

Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակում պատվաստումներում բարձր ընդգրկվածություն ունեցած սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացան համակարգիչներ:

Առողջապահության նախարարությունում այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզի իմունիզացիայի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են Իմունականխարգելման շաբաթվա միջոցառումները.

«Գիտական մտքի զարգացումը նպաստում է հիվանդությունների դեմ պատվաստանյութերի արագ ստեղծմանը, մյուս կողմից` ապատեղեկատվությունը նույնպես արագ է տարածվում, ինչն ավելի մեծ խոչընդոտներ է ստեղծում բուժաշխատողների համար:

Մենք տարբեր ուղղություններով ակտիվ աշխատում ենք` թե՛ պատվաստանյութերի ձեռքբերման, թե՛ իրազեկման բարձրացման ուղղությամբ, և ամեն տարի փորձում ենք առաջընթաց ապահովել»,-նշել է Լենա Նանուշյանը:

Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է առաջնային օղակում իմունականխարգելմանն բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերը:

«Վերջին 50 տարիների ընթացքում պատվաստանյութերը ողջ աշխարհում հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել: Հայաստանի բնակչության շրջանում պատվաստումների բարձր ընդգրկվածության շնորհիվ օրական հարյուրավոր կյանքեր են փրկվում։»,-նշել է Մարթե Էվերարդը:

Մարզային առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչները ոլորտի պատասխանատուներին հարցեր են ուղղել և ներկայացրել պատվաստումների ցուցանիշների բարելավման առաջարկներ:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի