copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:45 25-04-2024

Մենք ԼՂ-ից բռնահանված մեր ուսուցիչների համար ևս մի որոշում ենք ընդունել. Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ից բռնահանված ուսուցիչների համար ևս մի որոշում են ընդունել։

Մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Նոր փոփոխությամբ՝ ուսուցիչները ծրագրին կկարողանան դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ներգրավումն ուսումնական հաստատություններում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին: Նա ընդգծել է՝ նոր կարգավորմամբ ամրագրվել է նաև, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:

2024 թվականի մարտի 31-ի դրությամբ ծրագրի շահառու է հանդիսանում 330 ուսուցիչ, ուստի ժամկետների երկարաձգմամբ այլ մասնագետների ևս հնարավորություն կընձեռվի նախատեսված ծախսերի շրջանակում համալրելու մարզերի ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերը: