Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ թատրոնի տնօրենի պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
Ողջույնի խոսքում Եզրաս սրբազանը նշեց, որ հոգևոր երգերի փառատոնը նաև հոգեշահ աղոթք է՝ կոչված ամրապնդելու Ռուսաստանում ապրող ժողովուրդների համերաշխությունն ու փոխադարձ սերը։
Նորին Սրբութիւնը չկարենալով մասնակցիլ այս համագումարին, իր պատգամը ղրկած էր, զոր ընթերցեց Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Անուշաւան Արքեպիսկոպոս Դանիէլեան։
Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Ճանապարհային դեպարտամենտի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են աշխատանքների ներկա վիճակին‚ քննարկվել են ընթացիկ հարցեր‚ ինչպես նաև՝ առաջիկա անելիքները։
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները: